Մադրիդի «Ռեալը» հետաքրքված է Անգլիայի հավաքականի կիսապաշտպանով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով, հայտնում է Defensa Central-ը:

Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։ Սակայն այն, որ բրիտանացիները խաղացողին գնահատում են 100 միլիոն եվրո, կարող է խնդիր դառնալ։

Անցած մրցաշրջանում 23-ամյա Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։