Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել «Չելսի»

«Չելսին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողին ձեռք բերելու տարբերակը և նրան համարում է գլխավոր նպատակներից մեկը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Վեսթ Հեմը» և «Էվերթոնը»։

Անցած մրցաշրջանում 25-ամյա Զինչենկոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում 28 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝  դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։