«Բավարիան» «Բարսելոնայից» Լևանդովսկիի համար պահանջում է 75 միլիոն եվրո

«Բարսելոնան» և «Բավարիան» չեն կարողանում համաձայնության գալ Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի շուրջ.

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, գերմանական ակումբը հարձակվողի տրանսֆերի համար պահանջում է 75 մլն եվրո։ Իսպանացիները պատրաստ են առաջարկել ոչ ավելի, քան 40 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։ «Բարսան» մտադիր չէ ավելի շատ վճարել՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի տարիքը և այն փաստը, որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները պատրաստ են առաջարկել 50 միլիոն եվրո, մինչդեռ «Բավարիան» ցանկանում է նվազագույնը 60 միլիոն։

Անցած մրցաշրջանում Ռոբերտը «Բավարիայի» կազմում անցկացրած 50 խաղում խփել է 46 գոլ բոլոր մրցաշարերում։