Վերոնայի քաղաքապետ է դարձել Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը

Վերոնայի քաղաքապետի ընտրություններում հաղթել է իտալացի նախկին ֆուտբոլիստ Դամիանո Տոմմասին։

«Ռոմայի» 48-ամյա նախկին ֆուտբոլիստն ընտրություններին մասնակցել է որպես անկախ թեկնածու։ Քվեարկության արդյունքում նա հաղթել է գործող քաղաքապետ Ֆեդերիկո Սբոարինային։ Տոմմասին ստացել է ընտրողների 54,4 տոկոսի ձայները՝ մրցակցի 46,6 տոկոսի դիմաց։

Նշենք, որ 2011-ից 2020 թվականներին Դամիանոն աշխատել է Իտալիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարի պաշտոնում:

Իտալիայի հավաքականի կազմում Տոմաշին խաղացել է 2002 թվականին Ճապոնիայում և Հարավային Կորեայում կայացած Աշխարհի առաջնություններում։