NBA-ի երկրպագուները չեն ճանաչել Մբապեին

«Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Նյու Յորքում ներկա է գտնվել NBA-ի դրաֆտի արարողությանը։

Նախքան միջոցառման մեկնարկը Կիլիանը ցուցադրական կերպով անցել է կարմիր գորգի վրայով, որի վրայով սովորաբար անցնում են ճանաչված և նշանավոր մարդիկ։

Հետաքրքիրն այն է, որ խաղացողի նկարի վերաբերյալ, որը արվել է կարմիր գորգի վրա NBA-ի երկրպագուները Twitter-ում սկսել են գրառումներ անել և միմյանց հարցնել, թե ով է այդ տղան, քանի որ չեն ճանաչել նրան։