«Բարսելոնան» հիշել է Մեսսիի տարեդարձը (VIDEO)

Շուտով կլրանա 1 տարին, ինչ Լիոնել Մեսսին հեռացել է «Բարսելոնայից»: Նրա հեռանալն անսպասելի ու ցավալի էր, բայց «կապտանռնագույնները» հիշել են իրենց լեգենդար խաղացողի 35-ամյակը, որը հունիսի 24-ին էր:

Ակումբը ոչ միայն բարի տարեդարձ է մաղթել արգենտինացուն, այլև կազմել է նրա լավագույն պահերի հավաքածուն:

Տեսանյութում ներառված են նրա նորամուտը, ելույթները «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, գոլերը, փոխանցումները, մարզումները, որոշ հարցազրույցներ ու մրցանակները: