«Սիթին» և «Արսենալը» բանավոր պայմանավորվել են Ժեսուսի հետ պայմանագիր կնքելու շուրջ

Հարձակվող Գաբրիել Ժեզուսը մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն: Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Արսենալը» տրանսֆերի շուրջ բանավոր համաձայնության է եկել «քաղաքայինների» հետ։

«Զինագործները» վճարելու են 45 միլիոն ֆունտ ստեռլինգ, ևս մի քանի միլիոն կներառվեն բոնուսային վճարումների մեջ: Այժմ լոնդոնցիները բանակցում են բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։