«Ռոման» ամեն գնով փորձում է ձեռք բերել Ռոնալդուին

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Պետրուչին ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Հռոմի թիմին միանալուն, որը գլխավորում է իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

«Ֆուտբոլի աշխարհի մի շատ հեղինակավոր մարդուց հաստատ գիտեմ, որ «Ռոման» ամեն կերպ փորձում է պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նրանք պետք է համաձայնեցնեն որոշ մանրամասներ, հատկապես՝ իմիջի իրավունքների հետ կապված, բայց Ռոնալդուն կհեռանա «Յունայթեդից»,- ասել է Պետրուչին Retesport-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը նշել էր, որ Ռոնալդուով մյունխենյան ակումբի հետաքրքրության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։