«Ինտերը» պատրաստվում է կարգապահական տույժի ենթարկել Չալհանօղլուին

«Ինտերի» թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն շուտով կտուգանվի ակումբի կողմից, հայտնում է Football Italia-ն։

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբի ղեկավարությունը ծայրաստիճան դժգոհ է մնացել ֆուտբոլիստի վերջին խոսքերից, որը հարցազրույցներից մեկում քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին։ Ինքը՝ խաղացողը, փորձում է մեղքը բարդել լրագրողների վրա, որոնք իբր սխալ են հասկացել նրա խոսքերը։

«Ես երբեք չեմ քննադատել մեր մարզչին, քանի որ նրան գերազանց մասնագետ եմ համարում, ինձ ուղղակի սխալ են հասկացել»,- ասել է թուրքը։