Բեքհեմը մտադիր է «Բարսայի» նախկին աստղին տանել իր թիմ

«Ինտեր Մայամիի» նախագահ Դևիդ Բեքհեմն օգտվել է Արտուրո Վիդալի ամառային պլաններից, որպեսզի պայմանագիր ստորագրի նրա հետ ու տանի MLS: Սակայն կիսապաշտպանի տրանսֆերի համար մրցավազքը հաղթելը հեշտ չի լինելու, քանի որ նրանով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ:

35-ամյա Վիդալը եղել է Ֆլորիդայում, որպեսզի մասնակցի A Beautiful Game խաղին, որի կազմակերպիչը Ռոբերտո Կառլոսն ու Ռոնալդինյոն են:

Բեքհեմն օգտվել է հնարավորությունից, որպեսզի սկսի բանակցությունները Վիդալի հետ: Չիլիացին այս պահի խաղում է իտալական «Ինտերում»: Սակայն Վիդալը հետաքրքիր առաջարկներ ունի ոչ միայն Եվրոպայից. նրա ծառայություններով հետաքրքրված են արգենտինական «Բոկա Խունիորսը», բրազիլական «Ֆլամենգոն», քաթարյան «Ալ-Ռայանը» և «Կոլո-Կոլոն»՝ իր հայրենիքից:

Բեքհեմը Վիդալին առաջարկում է տարեկան 4 միլիոն դոլարի պայմանագիր: Չիլիացին կարող է ավելի բարձր աշխատավարձ պահանջել, որպեսզի հավասարվի կամ շրջանցի արգենտինացի Գոնսալո Իգուայինին, որը թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: