«Բավարիան» մերժել է «Բարսայի» երկրորդ առաջարկը Լևանդովսկու վերաբերյալ

Ռոբերտ Լևանդովսկին հնարավոր ու անհնար ամեն կերպ ասել է, որ չի ցանկանում վերադառնալ «Բավարիա»: Բայց գերմանական ակումբը թույլ չի տալիս ճնշում գործադրել իր վրա ու մնում է անդրդվելի:

«Բավարիան» լեհ հարձակվողի տրանսֆերը գնահատել է 50 միլիոն եվրո ու չի ցանկանում իջեցնել այդ գինը: Եվ այս մասին կրկին հաղորդվել է «Բարսելոնային» նրանց երկրորդ առաջարկից հետո:

Բանակցություններն ավելի կոշտ են եղել, քան սպասում էին կատալոնական ակումբում, քանի որ նրանք հույս ունեին, որ ֆուտբոլիստի դիրքորոշումն ինչ-որ ներգործություն կունենա: Չնայած նման հաստատակամությանը՝ «Բարսելոնան» առաջվա պես զգուշավոր լավատեսությամբ է նայում տրանսֆերի կայացման հավանականությանը:

Լեհական ու գերմանական տարբեր ԶԼՄ-ներ հաղորդում են, որ իսպանական գրանդը նոր ու երկրորդ առաջարկությունն է արել Լևանդովսկու վերաբերյալ: Գերմանացիներին առաջարկվել է 35 միլիոն եվրո ու ևս 5 միլիոն՝ որպես բոնուս:

Այս առաջարկը, սակայն, «Բավարիայում» համարել են ոչ բավարար: Նրանք լեհին վաճառելու պատճառ չունեն, բացի դրանից, չեն հասկանում ֆուտբոլիստին ու նրա անպատրաստակամությունը բանակցություններին:

Լևանդովսկին, որն օգոստոսին կդառնա 34 տարեկան, «Բավարիայի» հետ մինչև 2023-ը նախատեսված պայմանագիր ունի: