«Մենք գիտենք, որ դա հնարավոր է». Մբապեն նշել է «Պարի Սեն Ժերմենի» հստակ նպատակը

Կիլիան Մբապեն հաստատել է, որ «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր նպատակն իր պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգան հաղթելն է:

«Հաղթանակը Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հստակ ու որոշված նպատակն է», — ասել է ֆրանսիացին BFMTV-ին տված հարցազրույցում:

Մբապեն հավասարվել է Զլատան Իբրահիմովիչին՝ դառնալով «Պարի Սեն Ժերմենի»՝ բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն: Այս առիթով նա ընդգծել է, որ ձգտում է դառնալ լավագույնը՝ շրջանցելով Էդինսոն Կավանիին:

«Եթե ես շարունակեմ նույն ոգով, ապա պատճառ չկա, որ չկարողանամ անել դա: Անհավանական կլինի, եթե կարողանամ դառնալ լավագույնը», — ավելացրել է Մբապեն: