Ռունին «Դերբիից» հեռանալուց հետո հայտարարություն է տարածել

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին հայտարարություն է տարածել «Դերբի Քաունթիից» հեռանալուց հետո: Հիշեցնենք, որ 36-ամյա մասնագետը թիմը շարունակաբար գլխավորել է 2021 թվականի հունվարից։

«Այսօր ես հանդիպեցի ակումբի ղեկավարության հետ, որպեսզի հայտարարեմ «Դերբիից» հեռանալու որոշման մասին։ Հանուն արդարության, նրանք շատ փորձեցին համոզել, բայց որոշումն արդեն կայացված էր։ Իմ մնալը զգացմունքային էր,, բայց պետք է ասեմ, որ ինձ դուր եկավ այս մարտահրավերը։

Անձամբ ես կարծում եմ, որ այժմ թիմը պետք է ղեկավարի թարմ ուժեր ունեցող մարդ, այլ ոչ թե 18 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության տակ մնացած մեկը։ Ես մեծ հպարտությամբ և սիրով հետ կնայեմ «Դերբիում» անցկացրած ժամանակին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ողջ անձնակազմին, խաղացողներին և իհարկե երկրպագուներին անհավանական աջակցության համար։ Ես երբեք չեմ մոռանա ձեզ և հուսով եմ, որ նորից կտեսնեմ ձեզ բոլորիդ մոտ ապագայում և ավելի երջանիկ ժամանակներում:

Գիտեմ, որ դեռ կան շահագրգիռ կողմեր, ովքեր ցանկանում են ստանձնել ակումբի ղեկավարությունը։ Նրանց համար ես կասեմ սա. «Դերբի Քաունթի»-ն հիանալի ակումբ է, որն ունի մեծ պատմություն և հիանալի երկրպագուներ: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և մեծ հաջողություններ ապագայում»,- Ռունիի խոսքերն է մեջբերում «Դերբիի» պաշտոնական կայքը: