Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը շնորհավորել է Լիոնել Մեսսիին ծննդյան 35-ամյակի կապակցությամբ։
«Ծնունդդ շնորհավոր իր ժամանակի մեծագույն ֆուտբոլիստին: Իմ կարծիքով, Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է, բայց տարբեր սերունդների խաղացողներին համեմատելը դժվար է և անարդար։ Մարադոնան հիանալի էր, և ես չեմ տեսել բավականաչափ հանդիպումներ Պելեի, Պուշկասի և նույնիսկ Բեստի կողմից, որպեսզի դատեմ նրանց:
Բայց Մեսսին իր ժամանակի լավագույն ֆուտբոլիստն է, այն էլ՝ մեծ տարբերությամբ»,- գրել է Լինեկերը։