«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է «Լիդսի» կիսապաշտպանին 50 միլիոն ֆունտով ձեռք բերելու գործարքը

«Լիդսի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը մոտ է ակումբային գրանցման փոփոխությանը: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթին»: Քաղաքացիները կվճարեն 45-50 մլն ֆունտ ստերլինգ։ Միաժամանակ, Անգլիայի չեմպիոնները դեռ չեն համաձայնեցրել ֆուտբոլիստի հետ պայմանագրի կետերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆիլիպսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 20 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում: