Ուեյն Ռունին հեռացել է  «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Դերբի Քաունթի» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է գլխավոր մարզիչ Ուեյն Ռունիի հրաժարականի մասին։ Հատկանշական է, որ Անգլիայի հավաքականի 36-ամյա նախկին ֆուտբոլիստն ինքն է դիմել ակումբի ղեկավարությանը՝ իրեն մարզչի պարտականություններից ազատելու խնդրանքով։

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին «Դերբի Քաունթիի» գլխավորում է 2020 թվականի նոյեմբերից, սկզբում նա պաշտոնավարում էր ժամանակավոր հիմունքներով։ Նրա գլխավորությամբ թիմը դուրս թռավ առաջնությունից՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը։ Հարկ է նշել, որ 2021/2022 մրցաշրջանում «Դերբին» ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցավ։