«Բավարիայի» մարզական տնօրենը խոսել է Ռոնալդուի հավանական ձեռքբերման մասին

«Բավարիայի» մարզական տնօրենը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը: Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին ձեռք բերելու տարբերակը, եթե Ռոբերտ Լևանդովսկին հեռանա:

«Կրիշտիանու Ռոնալդուն բարձրակարգ ֆուտբոլիստ է, որը հիանալի կարիերա ունի, բայց շրջանառվող լուրերի մեջ ճշմարտություն չկա»,- ասել է Հասան Սալիհամիջիչը։