«Լիոնը» և «Ֆեյենորդը» համաձայնության են եկել Մալասիայի տրանսֆերային արժեքի շուրջ

«Լիոնը» համաձայնության է եկել «Ֆեյենորդի» պաշտպան Տիրել Մալասիայի տրանսֆերային արժեքի շուրջ, այս մասին հայտնում է RMC Sport-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ։

«Լիոնի» և «Ֆեյենորդի» միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, գումարը կկազմի 15 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա հոլանդացի Մալասիան «Ֆեյենորդի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։