Մոուրինյու. «Ես ի ծնե առաջնորդ չեմ»

Ժոզե Մոուրինյոն պատմել  է, թե արդյո՞ք նա առաջնորդ է։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է այն մասին, թե արդյոք ինքը առաջնորոդ է և բացատրել է, թե ինչ է նշանակում լինել առաջնորդ իր հասկացողությամբ։

«Չէի ասի, որ ի ծնե առաջնորդ եմ։ Իրականում ես երիտասարդ տարիքում լուռ ղեկավար էի։ Բայց իմ աշխատանքն ինձ դա թույլ չի տալիս։ Ես պետք է մշտապես լինեմ հանրության ուշադրության կենտրոնում, պետք է անընդհատ շփվեմ լրատվամիջոցների միջոցով, և սա մեծ նշանակություն ունի։ Առաջնորդությունը նշանակում է, որ մարդիկ պետք է հետևեն ձեզ: Դա անելու համար նրանք պետք է հավատան քեզ: Սովորաբար մարդիկ հետևում են ձեզ, երբ իրենց ազնիվ են զգում։ Իմ դեպքում՝ որպես առաջնորդ, դա նշանակում է պատասխանատվություն՝ չհուսահատեցնել իմ մարդկանց»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։