«Բոտաֆոգոյի» հարձակվող Մատեուս Նասիմենտոն կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» կազմը:
Ինչպես հայտնում է AS-ը, մադրիդյան ակումբը սկսել է 18-ամյա ֆուտբոլիստին հետևել 2021 թվականի դեկտեմբերից:
Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բոտաֆոգոյի» հետ, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը, ներառում է 50 միլիոն եվրո հրաժարագնի կետ:
Այս մրցաշրջանում Նասիմենտոն «Բոտաֆոգոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 18 խաղում խփել է 7 գոլ։