Չեմպիոնների լիգա. Գյումրիի «Հայասան» իմացավ մրցակիցներին

Տեղի է ունեցել կանանց Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Հայասան» իմացավ մրցակիցներին: Գյումրեցիները կմրցեն Սլովենիայի «Բելտինչիի», Իռլանդիայի «Շելբուրնի» և Իսլանդիայի «Վալյուրի» հետ:

Մինի մրցաշարի կիսաեզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 18-ին: Խմբի հաղթողը դուրս կգա երկրորդ փուլ, որի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին: Երկրորդ փուլի կիսաեզրափակիչները տեղի կունենան սեպտեմբերի 20/21-ին, պատասխան խաղերը 28/29-ին: Այս փուլն անցնելուց հետո միայն թիմը հնարավորություն կունենա մասնակցել մրցաշարի խմբային փուլին: