«Բարսելոնան» և «Տոտենհեմը» քննարկում են Լանգլեի վարձակալության հարցը

«Տոտենհեմը» բանակցություններ է վարում կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեին ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնում է ESPN-ը, կողմերը մի քանի շաբաթ քննարկում էին գործարքը։ Ֆրանսիացին ներառված չէ կատալոնական ակումբի ծրագրերում, և «Բարսելոնան» կնախընտրի վաճառել նրան, սակայն վարձակալության տարբերակը նույնպես ընդունելի է։

Ղեկավարությունը հույս ունի կրճատել աշխատավարձի ծախսերը, իսկ «Տոտենհեմը» պատրաստ է ֆուտբոլիստին վճարել նրա հասանելիք գումարի զգալի մասը։

Անհասկանալի է, թե արդյոք Լանգլեն ինքը պատրա՞ստ է խաղալ «Տոտենհեմում», բայց նա սկզբունքորեն դեմ չէ «Բարսելոնայից» հեռանալուն: Առաջիկա օրերին նա կարող է զրույց ունենալ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։