«Չելսիի» կանանց թիմի մարզիչ Էմմա Հեյսը ստացել է Բրիտանական կայսրության շքանշան՝ ֆուտբոլի զարգացման գործում ներդրած ավանդի համար(PHOTO)

Անգլուհի Էմմա Հեյսը, ով գլխավորում է «Չելսիի» կանանց թիմը, պարգեւատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով, շնորհանդեսը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։

«Քեմբրիջի դուքսի կողմից շքանշան ստանալը մեծ պատիվ է ինձ և իմ ընտանիքի համար։ Հիանալի էր նրա հետ խոսել կանանց ֆուտբոլի, Անգլիայի գավաթի և գալիք եվրոյի մասին»,- մեկնաբանել է Հեյսը:

«Այն պահից, երբ Էմման միացավ մեզ ավելի քան 10 տարի առաջ, նա ոչ միայն փոխեց «Չելսիի» կանանց թիմը, այլ նաև ճանապարհ հարթեց մեր երկրի շատ երիտասարդ աղջիկների համար ֆուտբոլ խաղալու հնարավորություն: Հիանալի է տեսնել Էմմայի նվիրվածությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս»,- մարզչին շնորհավորել է «Չելսիի» նախագահ Բրյուս Բակը:

Հեյսը գլխավորել է «Չելսին» 2012 թվականին։ Լոնդոնյան ակումբը Անգլիայի ֆուտբոլի Սուպերլիգայի 2021/2022 մրցաշրջանի չեմպիոնն է, ինչպես նաև Անգլիայի գավաթակիրը։ Էմմա Հեյսը ճանաչվել է ՖԻՖԱ-ի 2021 թվականի լավագույն կանանց ֆուտբոլի մարզիչ և ճանաչվել Սուպեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ: