Ռոնալդուն մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և շուտով կմիանա թիմին

Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նախօրեին տեղեկություններ հայտնվեցին, որ պորտուգալացին դժգոհ է տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Յունայթեդի» պասիվությունից և այդ պատճառով կարող է հեռանալ։ Սակայն, ինչպես հայտնում է Sky Sports-ը, 37-ամյա հարձակվողը մտադիր չէ փոխել թիմը և հուլիսի սկզբին կվերսկսի մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: