Անգլիական ակումբը պատրաստ է վճարել Նեյմարի հրաժարագինը

Բրազիլացի հարձակվող Նեյմարը ում ծառայություններից փորձում է ազատվել «Պարի Սեն Ժերմենը» կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգյում՝ 30-ամյա խաղացողին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին»։

Daily Star պարբերականի հաղորդմամբ՝ «Ազնվականները» Նեյմարին դիտարկում են թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հավանական փոխարինող, ով շուտով վարձավճարով կվերադառնա «Ինտեր»։ Նշվում է, որ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է վճարել փարիզցիների պահանջած 50 միլիոն եվրոն։

Տեղեկացնենք, որ բրազիլացու պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը, որը հուլիսի մեկից կարող է ավտոմատ կերպով երկարաձգվել ևս մեկ տարով, եթե Նեյմարը ցանկանա։