«Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր՝ հունիսի 24-ին նշում է ծննդյան 35-րդ ամյակը։
Այս օրերին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը իր ընտանիքի և իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ընկերակցությամբ իր հանգիստն է անցկացնում Իբիցայում:
Նշենք, որ Լեոն իր պրոֆեսիոնալ կարիերայի 18 տարիները անցկացրել է «Բարսելոնայում», որից հետո 2021 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»։