«Պարի Սեն Ժերմենի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերն իր խաղընկեր Մարկո Վերատիին դասել է «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպաններ Չավիի և Ինիեստայի կողքին։
- «Ես խաղացել եմ շատ խաղացողների հետ, և նրանք բոլորն էլ տարբեր են եղել: Լավագույնը, ում հետ ես խաղացել եմ, Մարկո Վերատին է: Կարիերայիս ընթացքում միասին խաղացել եմ Տիագո Սիլվայի, Շվայնշտայգերի, Պոգբայի նման խաղացողների կողքին, սակայն Մարկոն դեռևս լավագույնն մնում է ինձ համար։ Ես համարձակորեն նրան դասում եմ Չավիի և Ինիեստայի կղքին,- Էրերայի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը փարիզյան ակումբում է հանդես գալիս 2012 թվականից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։