«Յուվենտուսը» կարող է հրաժարվել դի Մարիայի հետ պայմանագիր կնքելուց, պատճառը հայտնի է

La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Պարի Սեն Ժերմենի» նախկին արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի տղափոխությունը «Յուվենտուս» կասկածի տակ է։

«Ծեր սինյորան» կարող է հրաժարվել 34-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելուց՝ որոշում կայացնելու հարցում նրա հապաղելու պատճառով։ Նշվում է, որ բացի թուրինյան ակումբից դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և արգենտինական մի քանի ակումբներ։

Հիշեցնենք, որ արգենտինացին 2015 թվականից հանդես էր գալիս փարիզյան թիմի կազմում։ Այնտեղ անցկացրած 295 խաղերում դարձել է 93 գոլի և 119 գոլային փոխանցման հեղինակ։