Մադրիդի «Ռեալը» կարող է ևս մեկ աստղային նորեկ ունենալ

«Յուվենտուսի» արգենտինացի նախկին հարձակվող Պաուլո Դիբալան կարող է այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

 

Tuttosport պարբերականի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբում մեծ ուշադրությամբ են հետևում 28-ամյա խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին, ով թիմում կարող է փոխարինել Մարկո Ասենսիոյին։

Տեղեկացնենք, որ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտերը» և «Միլանը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ներաձուրիները» պայմանագիր են կնքել արգենտինացու հետ, սակայն դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չկա։