Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը երկորդ տարին անընդմեջ կհովանավորի իր մանկապատանեկան ակումբին՝ «Լեյթոն Օրիենտին», որտեղ նա իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականին։
- Ես հուզված եմ, դա ինձ համար շատ կարևոր է։ Ես ծնվել եմ ակումբի մարզադաշտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ այժմ վերադարձնում եմ նրան մանկությանս պարտքերը,- ասել է Քեյնը։
Քեյնը բացի իր առաջին թիմի ծախսերը հոգալուց նաև սկսել է բարեգործական արշավ հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող մարդկանց աջակցելու համար։