«Ինտերի» պաշտպանը համաձայնեցրել է պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ

«Պարի Սեն Ժերեմնը» համաձայնեցրել է պայմանագրի կետերը Միլանի «Ինտերի» սլովակ պաշտպան Շկրինյարի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով 27-ամյա պաշտպանը ֆրանսիական ակումբի ղեկավարության հետ համաձայնության է եկել երկարամյա պայմանագրի կնքման վերաբերյալ։ Նշվում է, որ փարիզյան ակոմբի Շկրինյարին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 7,5 միլիոն մաքուր եկամտով։

Հաղորդվում է, որ Շկրինյարի համար փարիզցիները «Ինտերին» կվճարեն մոտ 70 միլիոն եվրո։