Ռոնալդուն կարող է փոխարինել Լևանդովսկիին «Բավարիայում»

«Բավարիան» նոր հարձակվող է փնտրում, որը կփոխարինի Ռոբերտ Լևանդովսկիին, որը ցանկանում է հեռանալ թիմից։ AS-ի փոխանցմամբ՝ Մյունխենյան ակումբի տարբերակներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։

Ռոնալդուն 2021 թվականի օգոստոսին վերադառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 24 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։