Գլխին հարված ստանալուց մեկ ամիս անց «Հերտայի» ֆանատը մահացել է հիվանդանոցում

Բեռլինի «Հերտայի» 55-ամյա ֆանատը մահացել է հիվանդանոցում: Վերջինիս գլխի շրջանում ծանր վնասվածք էր ստացել մայիսի 19-ին «Հանզայի» հետ խաղից հետո տեղի ունեցած միաջդեպի ժամանակ: Նշվում է, որ մեկ ամիս հիվանդանոցում անցկացրած երկրպագուին ծանր հարվածներ է հասցրել Ռոստոկի թիմի ֆանատներից մեկը: Ոստիկանությունը փնտրում է հանցագործին: