Պոգբան NBA-ի աստղ Ջիմի Բատլերի հետ հանգիստն անցկացնում են Գվիենայում (VIDEO)

Պոլ Պոգբան հանգիստն անցկացնում է ծնողների հայրենիքում՝ Գվինեայում: Մայամիից նա մեկնել է Աֆրիկա NBA-ի աստղ Ջիմի Բատլերի հետ: Իտալական աղբյուրները փոխանցում են, որ այնտեղից կիսապաշտպանը կժամանի Թուրին «Յուվենտուսի» հետ պայմանագիր ստորագրելու համար: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ վաղը խաղացողի գործակալը կհանդիպի «Յուվեի» ներկայացուցիչների հետ վերջնական որոշում ընդունելու համար: Գործարքը կարելի է կայացած համարել: Պոգբան բուժզննում կանցնի հուլիսի սկզբին: