«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի 2021/22 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում Զախարյանը բոլոր մրցաշարերում «Դինամոյի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։