«Այաքսի» լավագույն ռմբարկուն այսօր բուժզննում կանցնի Դորտմունդի «Բորուսիայում»

Ամստերդամի «Այաքսի» կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիան Հոլերը այսօր բուժզննում կանցնի, ինչից հետո պաշտոնապես կդառնա Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ, հայտնում է ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերի գումարը կկազմի 33 միլիոն եվրո։ 28-ամյա հարձակվողը ավարտված մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ Կարիմ Բենզեմայից հետո և Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուն խփած 21 գոլով։

Հիշեցնենք, որ Հոլերը Բունդեսլիգայում հանդես գալու փորձ ունի 2018/19 թվականներից, երբ Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» օգնեց դուրս գալ Եվրոպա լիգաի խաղարկությայն եզրափակիչ։