«Պարի Սեն Ժերմենը» Նեյմարին առաջարկել է «Բարսելոնային» 50 միլիոն եվրոյի դիմաց

«Պարի Սեն Ժերմենը» թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններեն է առաջարկել «Բարսելոնային»՝ 50 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է El Chiringuito TV-ին։

Նշվում է, որ ավելի վաղ փարիզյան ակումբը  «Յուվենտուսին» առաջարկել էր վարձակալել 30-ամյա խաղացողին։ Բացի դա հնարավոր է, որ Նեյմարի պայմանագրի ժամկետը փարիզցիների հետ 2022 թվականի հուլիսի մեկից երկարաձգվի ևս մեկ տարով նրա պայմանագրում առկա համապատասխան կետի համաձայն։

Հիշեցնենք, որ հարձակվողը 2017 թվականին հենց «Բարսելոնայից» է ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել ֆրանսիական ակումբ։