«Չելսիի» կիսապաշտպանը բիլիարդ է խաղացել Թրամփի հետ

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը բիլիարդ է խաղացել սնուկերի (բիլիարդային խաղի տեսակ) աշխարհի չեմպիոն Ջադ Թրամփի հետ։

Թրամփն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել «Ազնվականների» կիսապաշտպանիի հետ։ Հարկ է նշել, որ աշխարհի վերջին առաջնությունում Ջադ Թրամփը եզրափակչում պարտվել է Ռոննի Օսալիվանին։

23-ամյա խաղացողը ավարտված մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։