«Միլանը» ևս միացել է Դիբալայի համար պայքարին

La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Միլանը» հետաքրքրված է «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, ով օրեր անց ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է թուրինյան ակումբից։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռոսոներիները» ցանականում են արգենտինացու հետ պայմանագիր կնքել ամառային տարնսֆերային պատուհանի ժամաանակ, քանի որ «Բիանկոներների» հետ հարձակվողի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալան արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Ինտերի» հետ, սակայն տրանսֆերի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։