Ռոնալդուն կփոխհատուցի վթարի հետևանքով տուժած տան տիրոջը

Օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնադուին պատկանող՝ 1,7 միլիոն ֆունտ արժողությամբ Bugatti Veyron-ը, բախվել էր Մալյորկայում գտնվող տներից մեկին։

Պորտուգալացին չի եղել ավտոմենքնայի ղեկին։ Նշվում է, որ նրա փոխարեն վարել է իր օգնականներից մեկը։ 37-ամյա հարձակվողի ներկայացուցիչները կապ են հաստատել տան տիրոջ հետ և նրան խոստացել են փոխհատուցել ամբողջ վնասը։

Նշվում է, որ վթարի հետևանքով պոկվել է տան ջրաչափը, ծխնիներից դուրս է թռել դուռ և փլվել է երկու բետոնե սյուն։