«Ես երկու կամ երեք տարբերակ ունեմ». Զիդանն իր ապագայի մասին

Զինեդին Զիդանը անցյալ ամառ «Ռեալից» հեռանալուց հետո դեռևս մնացել է առանց աշխատանքի։ Ինքը՝ Զիդանը առաջարկների պակաս չի զգում, սակայն չի ցանկանում շտապել որևէ ակումբ գլխավորելու հարցում։

  • Որպես մարզիչ՝ չես կարող ղեկավարել 50 ակումբ։ Հիմա ես երկու կամ երեք տարբերակ ունեմ,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Get French Football News պարբերականը:

Տեղեկացնենք, որ այս ամառ Զիզիույի անունը ակտիվորեն կապվում էր «Պարի Սեն Ժերմենը» գլխավորելու հետ, սակայն լեգենդար ֆրանսիացին այժմ ցանկանում է լինել ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։