Օրիգին հաջորդ շաբաթ կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիվոկ Օրիգին հաջորդ շաբաթ պաշտոնապես կդառնա «Միլանի» խաղացող, հայտնում է Sky Sports պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա խաղացողը ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է մեսիսայդյան ակումբից՝ պայմանագրի ժամկետը լրանալուն պես։ Նշվում է, որ բելգիացին Իտալիա կժամանի երկուշաբթի օրը, իսկ երեքշաբթի նա բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կդառնա «Միլանի» խաղացող։

Հիշեցնենք, որ Օրիգին 2014 թվականից հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում՝ անցկացրած 175 խաղերում դարձել է 41 գոլի հեղինակ։