«Յուվենտուսը» դեմ չէ բաժանվել թիմի հոլանդացի պաշտպան Մաթիաս դե Լիխտի ծառայություններից, բայց բավականին խոշոր գումարի դիմաց։
Անգլիական մամուլի համաձայն՝ պաշտպանի ծառայություններով ատիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսին», որը ցանկանում է փոխարինող գտնել Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Անտոնիո Ռյւդիգերին։ Լրագրող Մանուել Բայոկինիի խոսքերով, դե Լիխտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսում է 120 միլիոն եվրո հրաժարագին, սակայն թուրինցիները կարող են համաձայնվել վաճառել երիտասարդ պաշտպանին մի փոքր ավելի էժան՝ 100 միլիոն եվրոյով։
Ավարտված մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը «Բիանկոներների» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։