Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ չէ, որ ցանկանում է ելույթները շարունակել մանկունյական թիմի կազմում։

As պարբերականի հաղորդմամբ՝ 37-ամյա հարձակվողը հրաժարվում է իր վերջին կամ վերջին մրցաշրջաններից մեկը անցկացնել մի թիմում, որը գավաթների համար կարելի է ասել չի պայքարում։ Նշվում է, որ Տեն Հագի գալուց հետո Ռոնալդուն ցանկանում էր մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ թիմում, սակայն այժմ լուրջ կասկածներ ունի այդ հարցում։

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ցանկանում է, որ «Կարմիր սատանաները» ձեռք բերեն բարձրակարգ խաղացողների հակառակ դեպքում նրա հեռանալը ավելի իրական կդառնա։