«Աջակցել ենք որպես թագավոր, բայց դավաճանեց մեզ». «Ինտերի» ֆանատները՝ Լուկակուի վերադարձի մասին

«Ինտերի» երկրպագուները հայտարարություն են տարածել հարձակվող Ռոմելու Լուկակուի միլանյան ակումբ վերադառնալու վերաբերյալ։

2020/21 մրցաշրջանում Լուկակուն օգնեց «Ինտերին» հաղթել Սերիա A-ում և ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող, բայց 113 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Չելսի»:

«Մենք կշարունակենք աջակցել «Ինտերին» և չենք ծաղրի ֆուտբոլիստին: Ոչ ոք նրան պաստառներով կամ շարֆերով չի դիմավորի։ Հարգանքը նա պետք է վաստակի խաղադաշտում քրտինքով: Մենք թագավորի պես աջակցում էինք նրան։ Այժմ նա սովորական խաղացող է։ Նա դավաճանեց մեր ակումբին, դրանից հետո մենք բոլորս շատ վիրավորվեցինք։ Բայց մենք խոստանում ենք չերկրպագել նրա դեմ, երբ նա նորից հագնի «Ինտերի» մարզաշապիկը», — մեջբերում է «Football Italia»-ն Curva Nord ասոցիացիայի հայտարարությունը: