Մարադոնային բուժող ութ բժիշկներ կկանգնեն դատարանի առաջ

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային բուժող ութ բժիշկներ կկանգնեն Արգենտինայի դատարանի առաջ, հայտնում է Deutsche Welle-ն։

Դատավարության օրը կհայտարարվի ավելի ուշ։

Բժիշկներին մեղադրում են անուղղակի դիտավորությամբ սպանության մեջ, երբ հանցագործը ցուցաբերում է անփութություն՝ իմանալով, որ դա կարող է հանգեցնել ինչ-որ մեկի մահվան:

Մարադոնան մահացել է 60 տարեկան հասակում 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ Նրա մահից հետո Արգենտինայում եռօրյա սուգ էր հայտարարվել։