Գալտյեն ՊՍԺ-ի հետ պայմանագիր կկնքի 2+1 սխեմայով

«Նիցայի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն շուտով կգլխավորի ՊՍԺ-ն։ Կողմերն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը, հայտնում է L’Equipe-ը:

55-ամյա մասնագետը փարիզյան ակումբի հետ կկնքի 2+1 սխեմայով պայմանագիր։ Նրա աշխատավարձի չափը պակաս կլինի ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատավարձի չափից։

Գալտյեի թեկնածությունն ակտիվորեն պաշտպանում է փարիզյան ակումբի նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը։ Մասնագետի պայմանագիրը «Նիցայի» հետ ավարտվում է 2024 թվականին։