«Ինտերի» նախկին հարձակվող Կրիստիան Վիերին խորհուրդ է տվել Լուկակուին «Ինտեր» տեղափոխվելուց առաջ։
«Լուկակուն հիանալի խաղացող է, նա շատ գոլեր է խփել «Ինտերում»: Բայց միևնույն ժամանակ նա շատ վատ հանդես եկավ «Չելսիում»: Եթե նա վերադառնա, պետք է ապացուցի, որ այլևս այն չէ, ինչ «Չելսիում» էր։ Նա պետք է հիշեցնի «Ինտերում» հանդես եկող հարձակվողին»,- Վիերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Լուկակուն «Ինտերից» «Չելսի» է տեղափոխվել անցած ամառ՝ պայմանագիր կնքելով մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Տրանսֆերի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմել է 113 միլիոն եվրո։