Ալեգրին ցանկանում է Նեյմարին հրավերել «Յուվենտուս»

«Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ թուրինցիների գլխավոր մարզիչ Մաքս Ալեգրին ցանկանում է ուժեղացնել թիմի կազմու, ուստի ուզում է հրավիրել բրազիլացի հարձակվողին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբը ցանկանում է նվազեցնել աշխատավարձերի բյուջեն և պատրաստ է ազատվել մի քանի խաղացողներից։

Նեյմարը մեկ մրցաշրջանում շուրջ 50 միլիոն եվրո է ստանում:

Հիշեցնենք, որ 30-ամյա Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից՝ տեղափոխվելով «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց։ Այս տրանսֆերը շարունակում է ռեկորդային մնալ համաշխարհային ֆուտբոլում ծախսված գումարով։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նախորդ մրցաշրջանում բրազիլացին Լիգա 1-ի 22 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: