«Շատ ուրախ եմ». Մանեն՝ «Բավարիա» տեղափոխվելուց հետո

Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուց հետո հարձակվող Սադիո Մանեն կիսվել է իր հույզերով։

«Ես իսկապես երջանիկ եմ «Բավարիայում» հայտնվելու համար։ Հենց սկզբից ես մեծ հետաքրքրություն էի զգում այս մեծ ակումբի կողմից, ուստի կասկած չունեի։ Իմ կարիերայում նոր մարտահրավերի ժամանակն է: Ցանկանում եմ շատ բանի հասնել այս ակումբի հետ, ինչպես նաև Եվրոպայում: Երբ ես խաղում էի «Զալցբուրգում», դիտում էի «Բավարիայի» բազմաթիվ հանդիպումներ։ Ինձ շատ է դուր գալիս այս ակումբը: — Մանեի խոսքերն էմեջբերում  «Բավարիայի» կայքը:

30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։